Яндекс-ը թողարկել է իր առաջին խելացի բարձրախոսը

Яндекс ընկերությունը թողարկել է իր առաջին սեփական արտադրանքը` Яндекс.Станция անունով սմարթ բարձրախոսը:  Яндекс.Станция ունի ընկերության ձայնային օգնականի ծրագրային ապահովում: Այն կատարում է  տարբեր հանձնարարություններ, հիշեցնում է կարևոր իրադարձությունների մասին, զարթուցիչ է դնում, երաժշտություն է միացնում, կարողանում է գտնել տեսանյութեր և այն փոխանցել հեռուստացույցի էկրանին, հետևում է եղանակի տեսությանը և հաղորդում կարևոր նորությունների մասին:

Նշենք, որ  Яндекс.Станция-ն ունի 7 բարձրախոս, որոնք նրան լսելի են դարձնում ամբողջ տարածքով: Բարձրախոսները փոխկապակցված են և   անջատվում են  1 կոճակով։

Գաջեթն  ունի Wi Fi-ի և Bluetooth-ի հնարավորություն: Դրա նախնական գինն 10 հազար ռուբլի է։