Հայտնի են Yerevan Blockchain Hackathon-ի հաղթողները

Երևանում առաջին անգամ կայացավ Yerevan Blockchain Hackathon-ը։ Այն կազմակերպել էին Hero House-ը, Zap և YLedger ընկերությունները։ Հաքաթոնին մասնակցել են 2–5 հոգուց կազմված 8 թիմ, որոնք պետք է լուծերին իրենց տրված առաջադրանքները։

Ամփոփվել են հաքաթոնի արդյունքները և հայտնի են հաղթող թիմերը, որոնք իրենց դրամական պարգևներն ստացել են Ethereum կրիպտոարժույթով: Նրանք են`

  • Armen՝ $700
  • Triengine՝ $650
  • HiLearn՝ $600
  • Zoomar՝ $250:

Hero House-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը itTrend.am-ի հետ զրույցում նշեց, որ հաքաթոնի կազմակերպման նախաձեռնությունը Zap ընկերությանն է։

«Նախաձեռնությունը եղավ Zap-ից, իրենք նկատել են այստեղ տաղանդներ և ցանկանում էին նման հաքաթոն իրականացնել։ Հայկական էկո համակարգում նմանատիպ ակտիվությունը ողջունելի է, բլոկչեյն տեխնոլոգիաների վրա աշխատողների համար` սա նոր ծանոթությունների և համագործակցությունների սկիզբ կարող է դառնալ։ Հետաքրքիր էր, որ հաքաթոնի մասնակցության դիմումները սպասվածից շատ էին, առաջին օրն արդեն իսկ սպառվել էին նախատեսված տեղերը, արդյունքում ընտրեցինք ութին, որից էլ ժյուրին առանձնացրեց հաղթողներին: Այս օրերին մեզ միացավ նաև հայկական Coin Stats-ը և իրենք նույնպես հատուկ մրցանակ շնորհեցին»,– ասաց նա:

Նշենք, որ հաքաթոնին ներկա էին Blockchain Tech Corp-ի և Նյու Յորքում գործող Bitcoin Center-ի հիմնադիր Նիք Սփանոսը, որն ավելի քան 30 տարվա փորձ ունի այս ոլորտում։ Zap ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Թոմ Սենթ Լորենթը։

Նունե Գրիգորյան