YouTube-ը հիանալի նոր ֆունկցիա ունի

YouTube-ում նոր ֆունկցիա է հայտնվել, որը կուրախացնի հատկապես երկար վիդեոների սիրահարներին:

Խոսքն, այսպես ասած, «գլուխների» մասին է, որի շնորհիվ Դուք կարող եք երկար վիդեոհոլովակները բաժանել ըստ թեմաների: Հարկավոր է ընդամենը նշել ժամանակային հատվածն ու վերջ, թայմկոդում դա կերևա: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել նվազագույնը երեք «գլուխ», որի տևողությունը կլինի 10 րոպեից ոչ պակաս:

Այս հնարավորությունը երկար ժամանակ պահանջում էին բոլոր օգտատերերը: Իհարկե, սրանից առաջ էլ հանդիպում էին դեպքեր, երբ բլոգերները ձեռքով էին անում դա, նկարագրությունում նշելով թայմկոդերը: Բայց դա հազվադեպ էր հանդիպում:

Ապրիլին արդեն սկսել էին թեստավորել փոքր խմբի մարդկանց մոտ, հիմա արդեն այն հասանելի է բոլորին: