YouTube-ում 720р-ն այլևս չի կրում HD պիտակը

YouTube-ում հետաքրքիր, ավելի ճիշտ՝ տարօրինակ նորություն կա։ HD պիտակն այժմ հայտնվում է միայն 1080р և բարձր թողունակությամբ հոլովակների վրա։ Սա այն դեպքում, երբ որակի ստանդարտները բաժանվում են՝ SD, HD, Full HD, 2K, և 4K որակների։ HD որակին համապատասխանում են 1280х720 թողունակությամբ հոլովակները, այնպես որ 720р-ն ամբողջովին համապատասխանում է այս ստանդարտին։ YouTube-ը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս երևույթը։

Մարտին ընկերությունը համաձայնել էր իջեցնել որակը ամբողջ աշխարհի օգտատերերի համար, որպեսզի իջեցնի ցանցի ծանրաբեռնվածությունը։ Նույն որոշումն ընդունել էր նաև Netflix-ը։