Youtube-ը հնարավոր է մանկական կոնտենտն ամբողջությամբ տեղափոխի այլ հարթա

ԱՄՆ իշխանության ճնշումներից ելնելով՝ YouTube-ը մտածում է հարթակում տեղ գտած մանկական կոնտենտն ամբողջությամբ մեկ այլ հարթակ տեղափոխելու մասին։

Բանն այն է, որ FTC-ն արդեն ավարտել է հետաքննությունը, որը ուղղված էր Youtube-ի խախտումները բացահայտելուն։ Ընկերությունը երեխաների տվյալներ է փոխանցել այլ ընկերությունների առանց ծնողների թույլտվության։

Youtube-ում քննարկում են նոր հարթակի՝ YouTube Kids-ի ստեղծումը։ Սակայն, ընկերությունը հրաժարվում է մեկնաբանել հրաժարվող լուրերը։