Youtube–ում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք «Prosox and Kuroiʼsh» հաքերական խումբը հարձակում էր գործել Youtube վիդեոհոսթինգի հայտնի Vevo ալիքների վրա։ Արդյունքում տուժել էին հայտնի աստղերի` Շակիրայի, Թեյլոր Սվիֆթի,  Սելենա Գոմեսի պաշտոնական ալիքները։ Հաքերները նաև ջնջել էին հայտնի հիթ` Despacito երգի տեսահոլովակը։

Ավելի ուշ վիդեհոսթինգի պատասխանատուներին հաջողվել էր վերականգնել Vevo հաշիվները, իհարկե, հաքերների թողած գրություններով դեռ, բայց ահա հիթային երգի տեսահոլովակը վերականգնել այդպես էլ չհաջողվեց։

Ընկերությունն, իհարկե, մոտ օրերս կշտկի բոլոր անհարթությունները, հարցը դրանում չէ, այլ այն, որ եթե հաքերները կարողացել են կոտրել Youtube–ի ամենահայտնի հաշիվները, ապա սոցցանցը լուրջ խնդիրներ ունի` կապված անվտանգության ապահովման հետ։