Google-ը արհեստական բանականությամբ համալրված նոր ծառայություն է գործարկել, որը YouTube-ում կարգելափակի հոսթինգի համար ոչ հարիր կոնտենտը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ծառայությունը ստացել է «trashy video classifier» անվանումը: Google-ն այն թեստավորել էր 2015 թվականին, իսկ գործարկել էր միայն երկու տարի անց՝ 2017 թվականին՝ Elsagate մանկական հոլովակների հետ կապված միջադեպից հետո: Այդ ժամանակ վիդեոհոսթինգում արգելափակվում էին երեխաների համար նախատեսված բոլոր այն հոլովակները, որոնք բռնության տեսերականների էին պարունակում և ինչ-ինչ պատճառներով հայտնվում էին հարթակում։