YouTube-ը մտադիր է վճարովի բաժանորդագրություն ներդնել հայտնի ալիքների համար

YouTube վիդեոհոսթինգը մտադիր է ներդնել Channel Memberships գործառույթը, որի միջոցով վճարովի կդառնան  100 հազարից ավել բաժանորդ  ունեցող ալիքների բաժանորդագրությունը: Գործառույթն արդեն հասանելի է սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար։

«Նոր բիզնես մոդելն արդեն հաջողություն ունի մի շարք օգտատերերի շրջանում: Ուստի մենք կընդլայնենք Channel Memberships-ը և կտարածենք նաև  100 հազար  և ավել  բաժանորդ ունեցող ալիքների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բաժանորդագրության արժեքն ամսական 4.99 դոլար կկազմի: Բաժանորդագրվածները կկարողանան դիտել նաև YouTube-ի հանրահայտ ալիքները, էքսկլուզիվ ուղիղ հեռարձակումները և օգտնվել emoji սմայլների լրացուցիչ հավաքածուից: