Ներկայացվել է Zopo Speed 8 սմարթֆոնի վերջնական դիզայնը

Դեռ անցած տարվա դեկտեմբերին Zopo ընկերությունը հայտարարել էր, որ իր նոր առաջատար Zopo Speed 8 սմարթֆոնը կհայտնվի խանութներում 2016թ.-ի փետրվարի 24-ից:

Ինչպես հայտնի է, սմարթֆոնում կօգտագործվի նոր՝ Mediatek Helio X20 միաբյուրեղ համակարգը, այն կստանա մետալիկ կորպուս և դակտիլոսկոպիկ ցուցիչ, իսկ տեսախցիկում տեղադրված կլինի 21 մեգապիքսելով Sony IMX230 պատկերի ցուցիչ:

MWC 2016 ցուցահանդեսին սարքը ցուցադրելուց օրեր առաջ արտադրողը հրապարակել է առաջին նկարները, որտեղ Zopo Speed 8-ը պատկերված է ամբողջովին: Ինչպես նաև հայտնի է դարձել, որ Zopo Speed 8-ի էկրանի անկյունագիծը կազմում է 5,5 դյույմ՝ 1920 х 1080 պիքսել թույլատրելիությամբ:

Բացի դա՝ սմարթֆոնը կունենա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, USB Type-C, NFC մոդուլ և 3600 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:

Աղբյուրը՝ Zopo