Վեց դյույմանոց ZTE Grand X Max 2 սմարթֆոնն արժե 200 դոլար

ZTE ընկերությունը խոստացել է ԱՄՆ-ի տարածքում մեկնարկել նոր ZTE Grand X Max 2 սմարթֆոնի վաճառքը: Սարքն ունի կրկնակի հիմնական տեսախցիկ և մեծ էկրան՝ 6 դյույմ անկյունագծով: Էկրանի թույլատրելիությունը կազմում է 1920 х 1080 պիքսել, իսկ որպես միաբյուրեղ համակարգ օգտագործվում է ութ միջուկային Snapdragon 617-ը: Օպերատիվ և ներքին հիշողության ծավալը կազմում է 2 և 16 ԳԲ համապատասխանաբար:

Խոսելով կրկնակի տեսախցիկի մասին՝ հարկ է նշել երկու տարբեր մոդուլների առկայության մասին՝ 13 և 2 ՄՊ թույլատրելիությամբ: Դիմային տեսախցիկի թույլատրելիությունը 5 ՄՊ է: Մարտկոցի տարողությունը 3400 մԱժ է, կա նաև արագ լիցքավորման հնարավորություն:

ZTE Grand X Max 2-ը կարող է աշխատել չորրորդ սերնդի ցանցերում՝ Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնն արժե 200 դոլար:

Աղբյուրը՝ Cricket Wireless