Ցուկերբերգ. Facebook-ը միշտ անվճար կլինի օգտատերերի համար

Facebook ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ելույթ ունենալով ամերիկյան Սենատում լսումների ժամանակ, խոստացել է, որ Facebook–ը միշտ անվճար կլինի օգտատերերի համար, բայց չի բացառել, որ հարթակը կունենա նաև վճարովի ծառայություններ։

Նա ընդգծել է, որ ընկերության նպատակն է օգնել մարդկանց միավորվել ու շփվել ամբողջ աշխարհում:

«Այդ նպատակին հասնելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է այնպիսի ծառայություններ առաջարկել որոնք բոլորը կարող են իրենց թույլ տալ, և մենք հակված ենք դա անել»,-ասել է նա:

Ապրիլի 7-ին ընկերության օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է, որ ապագայում սոցցանցի օգտատերերը կկարողանան հրաժարվել գովազդից առանձին վճարի դիմաց: «Հիմա սոցցանցի օգտատերերը չեն կարող հրաժարվել գովազդից: Ապագայում դա կարող է վճարովի ծառայություն լինել»,-ասել էր նա: