Facebook սոցցանցի ավելի քան 200 միլիոն օգտագործող դիտել է իր LookBack տեսանյութը, որը սոցցանցը պատրաստել էր տասնամյակի առթիվ: Այս մասին գրում է Cnet-ը՝ հղում անելով Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգին:
Հիշեցնենք, որ LookBack ծառայությունն ավտոմատ կերպով ստեղծում է անհատական տեսանյութ ցանկացած օգտագործողի համար՝ կազմված նրա նկարներից, ստատուսներից, ամենից շատ Like-եր հավաքած գրառումներից և այլն: Ծառայությունը սկսել է գործել փետրվարի 4-ից: Յուրաքանչյուր տեսանյութի տակ դրվում է Մարի Ցուկերբերգի ձեռագիր ստորագրությունն ու սոցցանցի աշխատակազմի շնորհավորանքը:
«Մոտ 200 միլիոն օգտագործող արդեն դիտել է իր Look Back տեսանյութը, իսկ նրանց կեսը տարածել է այն իր էջում», – ասել է Սանդբերգը Goldman Sachs Technology and Internet Conference համաժողովի ընթացքում:
Նշենք, որ եթե ցանկանում եք փոփոխություններ անել Ձեր տեսանյութում, ապա կարող եք փոխել ընտրված լուսանկարները և այլն՝ սեղմելով «Խմբագրել» կոճակը:
Աղբյուրը՝ cnet.com