Ադրբեջանական հաքերները զինվորական փաստաթղթեր են տարածում

Ադրբեջանական հաքերները վերջին երեք օրերի ընթացքում պարբերաբար փաստաթղթեր են հրապարակում տարբեր հայկական գերատեսչություններից։ Զինվորական փաստաթղթեր, անձնագրային տվյալներ, զինվորական գրքույկների տվյալներ, նույնիսկ Առողջապահության նախարարության, որոշ փաստթղթեր։ Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ittrend.am-ի հետ զրույցում նշեց, որ դրանք հիմնականում կոտրած մեյլերից գողացած տվյալներ են, երբ ոլորտի ներկայացուցիչները իրար ինչ-որ տվյալներ են ուղարկում մեյլերով, հետո չեն ջնջում ու վերջում տվյալները հայտնվում են ադրբեջանցի կիբերհացնագործների ձեռքում։ Կարևոր է նշել, որ էլեկտրոնային փոստից օգտվելիս, ցանկալի է օգտվել այնպիսի ծառայություններից, որոնք ավելի հուսալի են։ mail.ru-ն այդպիսի ծառայություն չէ, թեև Հայաստանում դեռ մեծ թվով մարդիկ շարունակում են օգտվել այդ ծառայությունից։