Օգտատերերը հայտնում են X սոցիալական ցանցի հետ կապված խնդիրների մասին

Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի հետ կապված խնդիրների մասին: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Downdetector ծառայությունը։

Պորտալի տվյալներով՝ սոցիալական ցանցի աշխատանքի հետ կապված խնդիրները սկսել են ի հայտ գալ մոտավորապես ժամը 17:00-ից, գրանցվել է ավելի քան 9 հազար հաղորդում դրա խափանումների մասին։ Դրանցից ամենալայնածավալը տուժել է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Կանադան, Լեհաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան։

Օգտատերերի 58%-ը նշել է հավելվածի հետ կապված խնդիրներ, 36%-ը բողոքել է վեբ տարբերակի հետ կապված խնդիրներից, ևս 7%-ը նշել է սերվերի հետ վատ կապի մասին։