Ֆլագման հեռախոս` արդար գնով։ Ինչպիսին է ստացվել HONOR 90 սմարթֆոնը

HONOR-ը Հայաստանում սկսել է իր վերջին սմարթֆոնների՝ HONOR 90 և HONOR 90 Lite մոդելների վաճառքը։ Այսօր կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ավագ մոդելը։ Սովորաբար ընկերությունը կարողանում է թողարկել թոփ սմարթֆոններ մատչելի գնով։ Անցնելով առաջ՝ նշենք, որ դա այս անգամ ևս ստացվել է։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ հետաքրքիր լուծումներ է առաջարկում HONOR 90-ը։

Տուփի մեջ կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է

Վերջին տարիներին արտադրողները նախընտրում են խնայել ոչ միայն փաթեթավորման, այլև այնպիսի անհրաժեշտ պարագաների վրա, ինչպիսին է լիցքավորման սարքը։ HONOR 90-ի դեպքում ամեն ինչ կարգին է։ Առկա է ոչ միայն ասեղը, այլև լարն ու 66 Վտ հզորությամբ սնուցման բլոկը։

Լուսնային դիզայն

Ինչու՞ լուսնային։ Այդպես է արտահայտվում արտադրողը՝ շեշտելով տեսախցիկների հարթակների ձևավորումը։ Առկա է երկու այդպիսի հարթակ, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն իրականացված է շրջանագծերը ծածկող էլիպսների նման։ Ըստ մտահղացման` ստացված ծավալային պատկերները խորհրդանշում են լուսնի փոփոխվող փուլերը։

Հետևի հատվածի ձևավորումը նույնպես նորարական է։ Այսպես, HONOR 90-ի համար հասանելի բոլոր գույների մեջ ներառված է «արկտիկական սառույց» մարքեթինգային անվանումով տարբերակը։ Մակերևույթի պատկերն ինչ-որ առումով իսկապես հիշեցնում է սառցե նախշազարդեր, որոնք փայլփլում են տարբեր անկյունների տակ։

Դասական լուծումների սիրահարների համար հասանելի է HONOR 90-ի սև տարբերակը՝ հարթ ծածկույթով։ Եվ երրորդ գունային լուծումը՝ փայլատ մակերևությով զմրուխտե կանաչն է, որի վրա չեն մնում մատնահետքեր։

Նոր HONOR 90-ի դիզայներները, հավանաբար, ոգեշնչվել են բնության ուրվագծերով։ Այստեղից է կորությունների և սահուն գծերի առկայությունը։ Այսպիսի սարքը հաճելի է զգալ ափի մեջ։

Մատնահետքի սենսորը ներկառուցված է դիսփլեյի մեջ, իսկ ցուցիչն աշխատում է ակնթարթորեն և անսխալ։ Կարելի է նաև օգտվել դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման ֆունկցիայից, որն ակտիվանում է դիմային տեսախցիկի օգնությամբ։

HONOR 90-ը թարմ դիզայն ունի՝ ձևավորման մեջ կիրառված գրավիչ առանձնահատկություններով։ Սակայն այն միացնելուց հետո ուշադրություն է գրավում շքեղ էկրանը։

Շատ, պայծառ, անվտանգ

Այս դիսփլեյին որևէ դժգոհություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այն օժտված է  իսկապես ֆլագման կարգի մատրիցով։ Խոսքը 120 Հց հաճախականությամբ և 1200х2664 կետայնությամբ 6,7-դյույմանոց OLED վահանակի մասին է։ Առաջինը նշանակում է, որ դիսփլեյի վրա շարժվող պատկերը մշտապես կմնա առավելագույնս հստակ և սահուն, իսկ բարձր կետայնությունը երաշխավորում է «փափուկ» պատկեր։

Բացի այդ, HONOR 90-ի դիսփլեյը խոստանում է իսկական նվեր դառնալ այն մարդկանց համար, որոնց աչքերը հոգնում են լայնաիմպուլսային մոդուլացիայի (ԼԻՄ) պատճառով առաջացող լուսային շողացումներից։ Այս տեխնոլոգիան կիրառվում է OLED-մատրիցով սարքավորված բոլոր սմարթֆոններում և կարգավորում է լուսադիոդների պայծառությունը դրանց միացման և անջատման հաշվին։

Այսպես, լուսավորության պայծառությունը առավելագույնը կլինի, եթե լուսադիոդն անընդհատ միացված է, իսկ եթե նույն ժամանակահտվածում այն հասցնում է միանալ և անջատվել, ապա պայծառության մակարդակը կիսով չափ կնվազի։ Եվ այսպես շարունակ։ Աշխատանքի նման սկզբունքի շնորհիվ լուսադիոդները շատ արագ թարթում են։ Տեսողաբար այսպիսի թարթումը դժվար է նկատել, սակայն այն ծանրաբեռնում և հոգնացնում է աչքերը։

Համարվում է, որ 3125 Հց հաճախականությունից բարձր թարթումը վտանգ չի ներկայացնում աչքերի համար։ Նույնիսկ ամենաառաջատար սմարթֆոններում այդ ցուցանիշը լավագույն դեպքում կազմում է 2160 Հց։ Իսկ ահա HONOR 90-ի ԼԻՄ հաճախականությունն արդեն 3840 Հց է, այսինքն պաշտպանվածության մակարդակը գերազանցված է, և աչքերն այստեղ չեն ծանրաբեռնվում։

HONOR 90-ն առաջարկում է տեսողության պաշտպանության այլ միջոցներ ևս։ Այսպես,  «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմն ավտոմատ կերպով նվազեցնում է կապույտ լույսի ինտենսիվությունը մայրամուտից հետո, ինչը թույլ կտա ձեզ ավելի հեշտ քնել։

200 մեգապիքսել

Սմարթֆոնն առանձնանում է նաև իր լուսանկարչական հնարավորություններով։ Գլխավոր հերոսը 1/1,4-դյույմանոց ,f/1,9 դիաֆրագմով հիմնական 200-մեգապիքսելանոց սենսորն է։ Այն մեծ է և ունակ է կլանել մեծ քանակությամբ լույս, ինչն առանձնակի օգտակար է, երբ նկարում եք անբավարար լուսավորության պայմաններում։

Տեսախցիկը հիանալի է կատարում իրա աշխատանքը ոչ միայն ցերեկը, այլև՝ մթնշաղի պայմաններում։ Պիքսելների միավորման տեխնոլոգիայի շնորհիվ բոլոր լուսանկարներն ի սկզբանե կատրավում են 16 Մպ կետայնությամբ։ Սակայն ցանկության դեպքում կարելի է օգտվել իրական 200 Մպ հնարավորությունից և կտրել հեռավոր օբյեկտները՝ գրեթե առանց դետալները կորցնելու։

Բացի այդ, HONOR 90-ն ունի ֆոնի լղոզման և «բոկե» էֆեկտ ստեղծելու համար նախատեսված երկմեգապիքսելանոց ցուցիչ և 12 մեգապիքսելանոց լայնանկյուն սենսոր։ Վերջինս պատասխանատու է ոչ միայն լայնանկյուն լուսանկարներ ստանալու, այլև՝ մի քանի սանտիմետր հեռավորությունից կատարած մակրոլուսանկարների համար։

Հզորություն

HONOR 90-ի հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 7 Gen 1 կատարելագործված առաջատար չիպը։ Այն ադապտացված է խաղերի համար և օգտագործում է Adreno Frame Motion Engine տեխնոլոգիան, որն ունակ է մինչև երկու անգամ մեծացնել արտադրողականությունը խաղերի ընթացքում։ Իսկապես, բարդ է գտնել մի այնպիսի խնդիր, որը չկարողանա լուծել այս սմարթֆոնը։ Եվ խաղերում կարելի է օգտվել ամենաբարդ կարգավորումներից, որոնք կիրականացվեն առանց արգելակումների և բարձր fps հաճախականությամբ։

Որպես պրոցեսորի օգնական հանդես է գալիս մեծ ծավալի օպերատիվ հիշողությունը։ Ընդ որում, վաճառքում հասանելի է միանգամից երկու տարբերակ։ Եթե ուզում եք, կարող եք բավարարվել 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ։ Դա կգոհացնի օգտատերերի մեծ մասին։ Եթե ձեր պահանջներն ավելի բարձր են և դուք սովոր եք լցնել հիշողությունը բարձր որակի լուսանկարներով և 4K-տեսանյութերով, ապա արժե դիտարկել 512 ԳԲ տարողությամբ և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելը։

Չնայած չիպի բարձր արտարդողականությանը՝ HONOR 90-ը հակված չէ գերտաքանալուն։ Սմարթֆոնը մի փոքր տաքանում է գերծանրաբեռնված աշխատելու ընթացքում, բայց այդ տաքացումը չափազանց թույլ է և անհարմարություններ չի պատճառում։

Մարտկոց

HONOR 90-ի մեջ տեղադրված մարտկոցի տարողունակությունը կազմում է 5000 մԱժ։ Էներգաարդյունավետ պրոցեսորի և տարողունակ մարտկոցի համադրության շնորհիվ հնարավոր է դարձել սմարթֆոնի ինքնավար աշխատանքը հասցնել նոր մակարդակի։ Առկա  է արագ լիցքավորման ֆուկնցիա։ Կարիք չկա առանձին գնել լիցքավորման սարք, քանի որ տուփի մեջ արդեն իսկ ներառված է 66 Վտ հզորությամբ բլոկը։ Զրոյից մինչև 70% HONOR 90-ը լիցքավորվում է կես ժամում, իսկ ամբողջությամբ՝ 48 րոպեում։

***

HONOR-ին մեկ անգամ չէ, որ հաջողվել է նման «հնարք» ցուցադրել, և ընկերությունը կրկին ստեղծել է «մատչելի ֆլագման» շարքի սմարթֆոն։ Չունենալ ստերեոբարձրախոսներ, անլար լիցքավորում, պերիսկոպիկ տեսախցիկ և էքստրա արտադրողականություն, սակայն խնայել գրեթե կրկնակի։ Ինչու՞ ոչ։ Փոխարենը կա առաջադեմ դիսփլեյ, արտասովոր դիզայն, մեծ մարտկոց, լիքը հիշողություն, հիանալի տեսախցիկներ և պրոցեսոր։

Եվ այս ամենը մատչելի գնով՝ ընդամենը 199,900 դրամ 12/512 ԳԲ տարբերակի համար՝ սև կամ զմրուխտե կանաչ գույնով, և 179,900 դրամ՝ 8/256 ԳԲ տարբերակի համար (հասանելի են բոլոր երեք գույները՝ արկտիկական սառույց, զմրուխտե կանաչ կամ կեսգիշերային սև)։

Օգոստոսի 21-ից սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Vega, Team telecom, Ucom և Zigzag սրահներում։