Ամենամեծ զեղչերը՝ նոյեմբերի 24-27-ին․ Ably-ն խելահեղ Սև ուրբաթ է կազմակերպում իր օգտատերերի համար(🎥)

Սկսվել են այդքան սպասված Սև ուրբաթի զեղչերը, որին մասնակցում է նաև Ably-ն՝ ամենապարզ, հարմար և հեշտ հավելվածը ամբողջ աշխարհից օնլայն գնումներ կատարելու համար։ Սև ուրբաթին Ably-ն հանդես է գալիս հետաքրքիր և շահավետ առաջարկներով:

Հավելվածում գրեթե ողջ տեսականու համար կգործի մինչև 70% զեղչ, բայց Ably-ն միայն այսքանով չի սահմանափակվում. բոլոր օգտատերերը կստանան նաև հավելյալ զեղչի պրոմոկոդեր, որոնք հնարավոր կլինի օգտագործել մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ՝ օնլայն գնումներ կատարելիս։

Հավելվածում կգտնեք ամբողջ աշխարհից միլիոնավոր ապրանքներ՝ հագուստ, կոշիկ, էլեկտրոնիկա, կենցաղային և տնտեսական իրեր, որոնք կարելի է պատվիրել մեկ քլիքով՝ արագ և շատ հեշտ:

Ably-ն թույլ կտա Սև ուրբաթին խնայել ձեր գումարն ու ժամանակը՝ օգտվելով ամենաիրական զեղչերից և կատարելով մատչելի ու որակյալ գնումներ:

Դեռ նախորդ ամիս, Ably-ն մասնակցեց տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությանը՝ DigiTec 2023-ին։ Հագեցած 3 օրերի ընթացքում Ably-ն հանդիպեց իր օգտատերերին՝ ամրապնդելով վստահությունն ու կապը նրանց հետ։ Հավելվածին միացան հազարավոր նոր օգտատերեր, ովքեր հնարավություն ունեցան մասնակցելու նաև խաղարկությունների, որոնց արդյունքում երեք հաջողակներ շահեցին iPhone 15 Pro:

Հավելվածն օգտատերերին տալիս է առավելություն ներկայացված բոլոր ապրանքների արժեքները տեսնել ՀՀ դրամով, որի մեջ ներառված է ապրանքի գինը, առաքումը և մաքսազերծման գումարը, եթե այն առկա է: Այդպիսով՝ Ably-ն տալիս է հնարավորություն ունենալ գնումների ամենահեշտ և լավագույն փորձը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը.