Մասկը հայտարարել է X սոցիալական ցանցում զանգերի հայտնվելու մասին

X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) օգտատերերը կկարողանան տեսազանգեր կատարել, օգոստոսի 31-ին հայտնել է դրա սեփականատեր Իլոն Մասկը։

«X-ում վիդեո և աուդիո զանգերի հնարավորություն կհայտնվի»,- գրել է Մասկն իր X էջում։

Նա նշել է, որ նոր գործառույթը հասանելի կլինի iOS և Android հարթակներում, ինչպես նաև համակարգիչներում, այդ թվում՝ Apple-ում։

Մասկը նաև նշել է, որ սոցցանցի օգտատերերին անհրաժեշտ չէ իմանալ բաժանորդի հեռախոսահամարը՝ զանգ կատարելու համար։