Վստահելի,ոճային և մատչելի. ASUS Vivobook 16 մոդելները գրավում են շուկան

ASUS-ը աշխարհի ամենաշատ վաճառվող և բազմաթիվ մրցանակներ նվաճած մայրական սալիկների ստեղծողն ու աշխարհում նոութբուքերի լավագույն երեք արտադրողներից մեկն է:

ASUS-ը վաճառքի բարձր ցուցանիշ ունի նաև Հայաստանում: Ընկերության արտադրանքը ներկայացված է հայաստանյան էլեկտրոնիկայի խոշոր խանութ-սրահներում՝ հաճախորդին առաջարկելով բարձրակարգ, ապահով և ժամանակակից տեխնիկա:

ASUS-ի լայն տեսականուց առանձնանում է հատկապես VivoBook 16 մոդելը: Հոդվածում մանրամասն կներկայացնենք ASUS Vivobook 16 (X1605ZA-MB363) և Asus Vivobook 16 (X1605ZA-MB364) մոդելների բոլոր առավելություններն ու հնարավորությունները:

ASUS Vivobook 16 (X1605ZA-MB363) մոդելը կշռում է 1,8 կգ, բավականին հեշտ հնարավոր է տեղափոխել նաև մեկ ձեռքով: Ունի 16 դյույմ անկյունգիծ, տեսախցիկի քողարկիչ, 180 աստիճան ծալվելու հնարավորություն, ինչն էլ ավելի հարմար է դարձնում դրանով աշխատելը: Կարևոր բաղադրիչների շարքում է Intel Core i5 12-րդ սերնդի H պրոցեսորն՝ իր բարձր արտադրողականությամբ: Այստեղ առկա է ներքին գրաֆիկական քարտ, 16 GB օպերատիվ հիշողություն և 512 GB SSD կուտակիչ: Մոդելի համար նշանակալի է MIL-STD-810H սերտիֆիկատի առկայությունը, այն հուշում է, որ նոթբուքը բավականին ամուր է և հուսալի, անցել է շուրջ 38 բնապահպանական խիստ թեստեր, որոնցից են՝ ցնցումները, ցածր և բարձր ջերմաստիճանային տատանումները: Asus Vivobook 16 (X1605ZA-MB364) մոդելն ունի Intel Core-i3-1215U պրոցեսոր, օպերատիվ հիշողությունը(RAM) 8 GB է:

ASUS Vivobook 16 (X1605ZA-MB363) և Asus Vivobook 16 (X1605ZA-MB364) մոդելներն ունեն անլար ցանցերի՝ Wi-Fi-ի հնարավորություն՝ IEEE 802.11ax և Bluetooth-ի՝ 5.3 տարբերակ: Ներկառուցված բարձրախոսն ու տեսախցիկն ավելի հարմարավետ ու հեշտ են դարձնում դրանով աշխատելը: Մարտկոցի հզորությունը 42 Վտ-ժ է: Ինֆորմացիայի փոխանակման՝ ինտերֆեյսի լայն հնարավորություն՝ HDMI ելք (1), USB մուտք C տիպի (1), USB 2.0 մուտք A տիպի (1) և USB 3.2 մուտք A տիպի (2): Հատկանշական է, որ Asus Vivobook 16 (X1605ZA-MB364) մոդելն ունի նաև ձայնի ստերեո առանձնահատկություն:

Այս մեդելները հնարավոր է գտնել Asus-ի հայաստանյան վստահելի գործընկերներ հանդիսացող VLV, Zigzag, Vesta խանութ-սրահներից:

ASUS-ի բոլոր ապրանքներն առանձնանում են բարձր որակով և նորարարությամբ, դրանք հիանալի են ժամանակակից տան և գրասենյակի համար: Տեխնոլոգիաներն ու նորարարություններն ASUS-ի կիրքն են, որն էլ դառնում է շարժիչ ուժ ժամանակակից թվային կյանքի համար նոր սարքեր ստեղծելիս: ASUS-ն անընդհատ փնտրում է անհավանական գաղափարներ ու լուծումներ և ձգտում է իդեալական արդյունք տալ այն ամենում, ինչ անում է: