WhatsApp-ը կրկին նոր գործառույթ է մշակում

WhatsApp մեսենջերը կունենա նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին զտել չաթերը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Փորձագետները նշել են, որ WhatsApp-ն ավելացրել է կարևոր զտիչներ, որոնք օգնում են դասակարգել խոսակցությունները։ «Զտիչները տեղադրված են չաթի ցուցակի վերևում», – նշել է WABetaInfo-ն:

Փորձագետների կարծիքով՝ նոր ֆիլտրերի ցանկը կներառի «Չընթերցված», «Կոնտակտներ» և «Խմբեր» տարբերակները: Այն թույլ է տալիս արագ մուտք գործել որոշ տեսակի չաթեր: Օրինակ, «Չընթերցված» զտիչը ցուցադրում է միայն այն չաթերը, որոնք պարունակում են չկարդացված հաղորդագրություններ, իսկ «Խմբերը» ներառում է միայն խմբային խոսակցությունները:

Նոր գործառույթը հասանելի է բետա փորձարկողներին, իսկ մոտ ապագայում տարբերակը հասանելի կլինի բոլոր օգտատերերին։