Գույնի գերազանց վերարտադրում և ձայնային հզոր էֆեկտներ. «FC24 Samsung OLED» կիբեր մրցաշարի բոլոր առավելություններն ու խոշոր շահումը

Դեկտեմբերի 10-ից 16-ը Հայաստանում անցկացվեց FC24 Samsung OLED առաջնությունը։ Samsung ընկերության հետ համագործակցությամբ խոշորագույն կիբեր մրցաշարը համախմբել էր Հայաստանի լավագույն գեյմերներին՝ որոշելու ուժեղագույններին։

Cyber Arena-ի մենեջեր Դավիթ Արզումանյանի խոսքով՝ մրցաշարն այս տարի ունեցել է 200 մասնակից: Մասնակիցներն իրենց ուժերը չափել են գլխավոր մրցանակին՝ Samsung OLED հեռուստացույցին արժանանալու համար:

Samsung OLED հեռուստացույցները, որոնցով անցկացվում էր առաջնությունը, արժանացան մրցաշարի մասնակիցների բարձր գնահատականին։ Գույնի գերազանց վերարտադրման և 144 Հց հաճախականության հետ մեկտեղ խաղացողներին հաճելիորեն զարմացրել է Dolby Atmos-ի ձայնը, որն ամբողջությամբ ընկղմել է նրանց խաղի մեջ:

Մրցաշարի հաղթողը և Samsung OLED  S90C-ի գլխավոր մրցանակակիրը Պետրոս Աֆաջանյանն էր, ով, կիսվելով առաջնությունից ստացած իր տպավորություններով, նշեց. «Մրցաշարը շատ բարդ ստացվեց, ունեինք շատ հզոր խաղացողներ, շնորհավորում եմ ինձ հետ եզրափակչում հայտնված մրցակցին,  նա ինձ արժանի մրցակից էր: Ինձ հաջողվեց ինձ հետ տանել հեռուստացույցը, որն ունի շատ առավելություններ, թե գունային, թե իր չափով, շատ որակյալ հեռուստացույց է: Այս հեռուստացույցով խաղը էլ ավելի տպավորիչ էր, իսկ գունային էֆեկտների մասին խոսք չկա: Բայց հաղթանակը միանշանակ իմ ջանքերի շնորհիվ էր:»

Մրցաշարը պարբերական բնույթ է կրելու: Կազմակերպիչների խոսքով՝ տարեկան անցակացվում է ՖԻՖԱ-ի 2-3 մրցույթներ, որտեղ խաղարկվում են արժեքավոր և ուշագրավ մրցանակներ: