Իլոն Մասկը շուտով կլքի Twitter-ի ղեկավարի պաշտոնը

Twitter ընկերության սեփականատեր Իլոն Մասկն իր թվիթթերյան էջում գրել է, որ վեց շաբաթից կհեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից։ Ընկերության նոր գործադիր տնօրենը կլինի մի կին, ում անունը Մասկը չի նշել:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վարձել եմ X/Twitter-ի նոր գործադիր տնօրենին: Նա աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթից»,- գրել է Մասկը թվիթերյան միկրոբլոգում:

Նա մանրամասնել է, որ ինքը կզբաղեցնի գործադիր նախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոններն ընկերությունում։