Մի կին Apple Store-ից գողացել է iPhone 14 Plus, քանի որ նրան դուր չի եկել գինը (🎥)

Չինական Apple Store-ներից մեկում տեղի է ունեցել սմարթֆոնի ամենազավեշտալի գողությունը։

Չինաստանում մի կին այցելել է  Apple Store iPhone 14 Plus գնելու համար: Սակայն վերջինիս դուրս չի եկել սմարֆոնի արժեքը, ուստի որոշեցլ է գողանալ այն: Չինաստանում iPhone 14 Plus-ի գինը մոտ 960 դոլար է:

Արդյունքում կինը ատամներով կծել է անվտանգության մալուխը, որն ամրացված է սմարթֆոնի ցուցափեղկին, և գողացել այն։ Գողությունը նկարահանվել է  տեսախցիկներով։

Կինը կարողացել է առանց խնդիրների լքել Apple Store-ը, սակայն խանութի աշխատակիցները նկատել են կորուստը եւ դիմել ոստիկանություն։ Իրավապահները 30 րոպեի ընթացքում հայտնաբերել ու ձերբակալել են նրան։ Ձերբակալությունից հետո կինը նշել է, որ գնացել է գողության, քանի որ նրան չի գոհացրել սմարթֆոնի արժեքը։