Google-ի նոր հավելվածում հրահանգներ են՝ կյանքի հնարավոր իրավիճակների համար

Google ընկերությունը գործարկել է նոր հավելված, որը կոչվում է Tangi։ Թեպետ YouTube-ում վաղուց տեղ են գտել տարբեր գայդեր և լայֆհաքեր, սակայն ընկերությունը որոշել է, որ դրանց համար պետք է ստեղծել առանձին ծրագիր։

Tangi -ն փորձարարական ծրագիր է, որտեղ կան կարճ տեսաուղեցույցներ եւ հրահանգներ՝ ստեղծված Area 120 լաբորատորիայում։ Որոնողական գործառույթ իրականացնող ընկերությունն ասում է, որ ծրագրի անունը՝ Tangi-ն, ձևավորվել է TeAch aNd GIve բառակապակցությունից:

Նոր հարթակի տեսանյութերը 60 վայրկյան տևողությամբ են եւ բաժանվում են մի քանի բաժինների,մասնավորապես՝ «Արվեստ» , «Խոհարարություն » , « Արա ինքդ », «Նորաձեւություն եւ գեղեցկություն» եւ « Ապրելակերպ »։

Առայժմ Tangi հավելվածը հասանելի է միայն iOS սարքերից օգտվողներին։