Facebook-ում և Instagram-ում կարող է առանց գովազդի վճարովի բաժանորդագրության հնարավորություն հայտնվել

Meta Corporation-ը  քննարկում է Instagram և Facebook սոցիալական ցանցերի վճարովի բաժանորդագրություն մտցնելու հնարավորությունը։ Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ բաժանորդագրություն գնելուց հետո օգտատերերը սոցցանցերում գովազդ չեն տեսնի։

Միաժամանակ տեղեկանում ենք, որ բաժանորդագրության մեկնարկի ամսաթիվը և դրա արժեքը դեռևս հայտնի չեն։