Apple-ը դադարեցնում է Apple Watch Series 9-ի և Ultra 2-ի վաճառքը

Apple-ը դադարեցնում է Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 խելացի ժամացույցների վաճառքը: Այս խելացի ժամացույցների վաճառքը  դեկտեմբերի 21-ից ԱՄՆ-ում դադարեցվում է, իսկ դեկտեմբերի 25-ից արգելվում է  ներմուծումը։

Դա պայմանավորված է SpO2 սենսորով, որը չափում է արյան մեջ թթվածնի մակարդակը: Վերջին տարիներին Apple-ը դատական ​​պայքարի մեջ էր Masimo-ի հետ արտոնագրի շուրջ և ի վերջո պարտվեց: Հանձնաժողովի որոշման վրա հնարավոր է վետո դնել մինչև դեկտեմբերի 25-ը, սակայն Apple-ը նախապես կատարել է հանձնաժողովի պահանջները և զգուշացրել օգտատերերին։

Արգելքը չի տարածվում Apple Watch SE-ի վրա, քանի որ այս ժամացույցը չունի SpO2 սենսոր։ Արդեն վաճառված Series 9 և Ultra 2 մոդելները կշարունակեն աշխատել գնումից հետո:

Masimo-ի արտոնագրերի ժամկետը լրանում է 2028 թվականին։ Քանի դեռ ԱՄՆ նախագահը վետո չի դրել դրա վրա կամ Apple-ը չվիճարկել դատարանի որոշումը, ընկերությունը ոչ մի կերպ չի կարողանա վաճառել խելացի ժամացույցներ:

Apple-ն ակտիվորեն աշխատում է արգելքը հանելու ուղղությամբ։ Այսպիսով, ընկերությունը մշակում է watchOS-ի թարմացում, որը կփոխի SpO2-ի որոշման ալգորիթմները։ Masimo-ն պնդում է, որ Apple-ի արտոնագրային պահանջներին համապատասխանելու համար փոփոխություններ պետք է կատարվեն ապարատային, ոչ թե ծրագրային ապահովման մեջ: