Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին կներկայացնի iPhone 15-ը

Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին կներկայացնի իր նոր սերնդի սմարթֆոնները։

Apple-ը հրավերներ է ուղարկել սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսին, որտեղ նախատեսվում է iPhone 15-ի ներկայացման արարողությունը:

Ակնկալվում է, որ ընկերությունը կցուցադրի նաև Apple Watch-երի նոր շարք։

Սպասվում է, որ iPhone 15-ի նոր մոդելները կօգտագործեն USB-C լիցքավորման պորտ։