Վիդեո քարտերի, չիպերի և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա հիմնված այլ սարքավորումներ արտադրող Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Երեքշաբթի օրը՝ հունիսի 19-ին, ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 3,5 տոկոսով՝ հասնելով 135,58 դոլարի: Արդյունքում Nvidia-ի շուկայական արժեքը կազմել է 3,335 տրիլիոն դոլար։
Դրանով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկը՝ Nvidia-ն, առաջ է անցել տեխնոլոգիական ծանր քաշային ընկերություններից՝ Microsoft-ից և Apple-ից: Microsoft-ի կապիտալիզացիան նվազել է 0,45 տոկոսով՝ մինչև 3,317 տրլն դոլար, Apple-ը՝ ավելի քան 1 տոկոսով՝ մինչև 3,286 տրլն դոլար։
Բացի այդ, Nvidia-ն դարձել է Ուոլ Սթրիթի ամենավաճառվող ընկերությունը՝ օրական մոտ 50 միլիարդ դոլարի շրջանառությամբ, մինչդեռ Apple-ի, Microsoft-ի և Tesla-ի նմանատիպ ցուցանիշները միջինը կազմում են մոտ 10 միլիարդ դոլար: