WhatsApp-ը կդադարի աշխատել հնացած օպերացիոն համակարգով Android սմարթֆոնների վրա

WhatsApp մեսենջերը, որը պատկանում է Meta-ին այս տարվա հոկտեմբերին կդադարեցնի աշխատել հնացած օպերացիոն համակարգով Android սմարթֆոնների վրա։ Այս մասին հաղորդվում է WhatsApp-ի օգնության կենտրոնի կայքում։

«2023 թվականի հոկտեմբերի 24-ից WhatsApp-ը կաջակցի միայն Android ՕՀ-ի 5.0 և ավելի նոր տարբերակները»,- ասվում է աջակցվող օպերացիոն համակարգերի բաժնում:

WhatsApp-ն առաջարկում է Android սմարթֆոններ, որոնք ունեն 4․1 օպերացիոն համակարգ, iPhone-ներ, որոնք աշխատում են iOS 12 և ավելի բարձր օպերացիոն համակարգով, ինչպես նաև KaiOS 2.5.0 հեռախոսներ, ներառյալ JioPhone և JioPhone 2: