
Միկրոբլոգային ծառայություն Twitter-ը փորձարկում է օգտագործողների էջերի ինտերֆեյսի նոր դիզայն: Դրանք հիշեցնում են Facebook և Google+ սոցցանցերի անձնական էջերը, հաղորդում է Mashable տեխնոբլոգը:
Ինչպես անցյալ շաբաթ հայտնեց միկրոբլոգի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն, ընկերությունը ինտերֆեյսի պարզեցման քայլեր է ձեռնարկում, որպեսզի ետ չպահի մի շարք պոտենցիալ օգտագործողների:
Որոշ օգտագործողների մոտ արդեն իսկ ակտիվ նոր ինտերֆեյսում երևում են փոփոխությունները: Օրինակ օգտագործողի ավատարը և իր մասին հիմնական ինֆորմացիան տեղափոխվել է կենտրոնից ձախ մաս, ընդ որում ավատարի չափսերը մեծացել են: Դրանց ներքում տեղակայված են օգտագործողին հետաքրքրող թեմաները, տրենդների ցուցակը:
Դե իսկ օգտագործողի անձնական էջի վերին մասում կա «Cover» լուսանկար ավելացնելու հնարավորություն՝ ճիշտ և ճիշտ Facebook և Google+ սոցցանցերի պես: Դե իսկ էջի կենտրոնում երևում են լուսանկարները, բաժանորդագրությունները, ընտրվածները և այն:
Նոր ինտերֆեյսի գործարկման մասշտաբները հայտնի չեն: Նշենք, որ այսօր Twitter -ն ունի ամսական 241մլն, ակտիվ օգտագործող: