Գործարկվել է Youtube-ի փոփոխված ինտերֆեյս

Youtube այցելելիս հավանաբար նկատել եք նոր փոփոխություններ: Google-ը գործարկել է իր հսկա վիդեոհարթակի նոր ինտերֆեյս: Մասնավորապես, բարելավել են երգացանկերի (playlist) կառավարման հնարավորությունները:

Մոտակա մի քանի օրերի ընթացքում նոր ինտերֆեյսը հասանելի կդառնա վիդեոհարթակի բոլոր օգտագործողներին: Այն Youtube-ի բջջային հավելվածի հետ նմանություններ ունի: Ծառայության ապրանքանշանի կողքին գտնվում է մենյուի կոճակը, որը բացվող պատուհանի տեսքով իր մեջ ներառում է «երգացանկեր», «բաժանորդագրություններ» բաժինները և մնացյալ կարգավորումների կոճակները:

Youtube

Բացի դրանից, երբ օգտագործողը երգացանկ է լսում, երգացանկի երգերը տեղակայված են վիդեոյի ներքևի աջ հատվածում, կան նախորդ և հաջորդ երգերը հնչեցնելու կոճակներ: Մի քանի անգամ փորձարկելուց հետո, ձեզ համար ավելի պարզ կդառնա նոր ինտերֆեյսի ողջ կառուցվածքը:

Աղբյուրը՝ cnet.com