“ԱրմենՏել”-ը հայտնում է՝ հնարավոր են միջազգային կապի և ինտերնետ հասանելիության ժամանակավոր խափանումներ

beeline_mouse«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է փետրվարի 22-ին  Բագրատաշենի կապի հանգույցում աշխատանքների իրականացման մասին:

Բագրատաշենի մաքսային կետում տարվող շինարարական լայնածավալ  աշխատանքներով պայմանավորված՝ միջազգային հեռահաղորդակցության կապուղիների  հնարավոր վնասը կանխելու նպատակով «ԱրմենՏել»  ընկերությունը կտեղափոխի Բագրատաշենի կապի հանգույցը շինարարական աշխատանքների հրապարակից հեռու՝ ավելի ապահով վայր։

Վերը նշված տեղափոխման աշխատանքների ընթացքում հնարավոր են միջազգային կապի և ինտերնետ հասանելիության ժամանակավոր  խափանումներ։

Տեղափոխման աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 22-ին՝ գիշերը ժամը 02։00-ից մինչև 06։00–ը։ Ընկերությունը մտադիր է օգտագործել տեխնիկական և մարդկային հնարվոր ողջ ռեսուրսներն այս գործընթացն առավելագույնս սեղմ ժամկետում ավարտելու համար։