ԱՄՆ-ում մեկնարկել է «խելացի» հրացանների վաճառք: Armatix ընկերությունը նախագծել է iP1 ատրճանակը: Այն կարող է կրակել միայն այն դեպքում, երբ կողքին է «խելացի» ժամացույցը՝ մինչև 35սմ հեռավորության վրա: Ատրճանակն աշխատում է RFID չիպով:
Ժամացույցը փոխանցում է զենքին ռադիոալիքային ազդանշան և առանց վերջինիս, ատրճանակը ոչ մի կերպ չի կարող կրակ արձակել:
Այս կերպ Armatix ընկերությունը որոշել է լուծել ատրճանակը գողանալու դեպքում՝ այն օգտագործելու խնդիրը: Գողը չի իմանա որ առանց ժամացույցի այն չի կրակում և այդ կերպ շրջակա միջավայրն անվտանգության կլինի:
Մոտակա ժամանակներում iP1-ն օգտագործվելու է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Զենքի արժեքը ժամացույցի հետ միասին կկազմի 1798դոլար:
Աղբյուրը՝