Beeline` լիցքավորված գումարներն անժամկետ են

Beeline«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին Beeline կանխավճարային համակարգի բաժանորդների համար։ Այսուհետ, շարժական հեռախոսի հաշվեկշռը ցանկացած չափով և ցանկացած եղանակով լիցքավորելու դեպքում (օրինակ՝ «Հաշվեկշռի փոխանցում», վճարման քարտերի կամ վճարումների ընդունման տերմինալների օգնությամբ), բաժանորդը կարող է օգտագործել բջջային հաշվեկշռին կուտակված միջոցները բաժանորդի պայմանագրի գործունեության ողջ ընթացքում։

«Մենք որոշում ենք կայացրել վերացնել շարժական կապի հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետը բջջային կապի ծառայություններն էլ ավելի պարզ և հարմար դարձնելու նպատակով։ Մեր բոլոր կոմերցիոն նախաձեռնությունները միտում ունեն կատարելագործելու Beeline ծառայությունները, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Beeline բաժանորդները զգան մեր ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 90 օրվա ընթացքում հաշվեկշռի լիցքավորման բացակայության կամ վճարովի ծառայությունները չօգտագործելու դեպքում, բաժանորդին հասանելի կլինեն միայն մուտքային զանգեր և հաղորդագրություններ, այս դեպքում կուտակված գումարը կմնա հաշվեկշռին, իսկ ևս 90 օր անցնելու դեպքում ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: