Facebook-ը փակում է իր @facebook.com էլ. փոստի ծառայությունը

facebookFacebook սոցցանցը հայտնել է, որ այսուհետ սոցցանցի @facebook.com էլեկտրոնային փոստի ծառայությունը կդադարի գործել:

Հիշենք, որ յուրաքանչյուր օգտագործող գրանցվելիս, ավտոմատ կերպով ստանում էր @facebook.com հասցեով էլ.փոստ: Սակայն այս ծառայությունից իրականում շատ քչերն են օգտվել, այդ իսկ պատճառով, սոցցանցը որոշել այն «թոշակի ուղարկել»:

Ինչպես հաղորդում է Cnet-ը, Facebook-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ծանուցում-զգուշացումներ է ուղարկում ծառայության փակման մասին բոլոր այն օգտագործողներին, ովքեր օգտվում էին սոցցանցի էլ.փոստից:

Սակայն ծառայությունը ոչ թե ամբողջովին է վերանում, այլ հակառակը շարունակելու է գործել՝ միայն փոփոխված տարբերակով:

Այսուհետ եթե դուք նամակ եք ուղարկում Facebook-յան էլ.փոստի, վերջինս հայտնվում է ոչ թե օգտագործողի Facebook հաշվի նամակներում, այլ իրական էլ.փոստի՝ Gmail, Yahoo կամ այլ մուտքային նամակներում:

Աղբյուրը՝ cnet.com