Փետրվարի 26-ի գիշերը ադրբեջանական հաքերները իրականացրել են DNS հարձակում՝ ուղղված հայկական կայքերին: DNS hijacking-ը (Domain Name System) կայքերի վերահասցեավորում է, ինչը նշանակում է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է փոխել ավելի քան 300 հայկական կայքերի հասցեները և ուղղել դրանք Ադրբեջանում գտնվող մի էջի վրա:
«Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց-կամաց է վերականգնվելու։ Լավ գործ են արել»,-նշում է իր բլոգում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փոփոխված DNS ներով դոմեյների թվում են mediamax.am, imusic.am, serjo.am և մի շարք այլ կայքեր: Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: