Orange-ը ներկայացնում է ինտերնետ ծառայությունների նոր պայմաններ` գերարագ ինտերնետի ավելի մեծ ծավալ և ավելի մատչելի գներ

orange wi-fi modemԱյսoր Orange-ը ներկայացրեց մի քանի զգալի փոփոխություններ` ի շահ իր առկա և նոր ինտերնետ բաժանորդների: Մարտի 1-ից Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդները նախկին 3ԳԲ գերարագ ինտերնետի փոխարեն կստանան 5ԳԲ: Ինտերնետ Հիմա 11000-ի օգտատերերը` 20ԳԲ-ի փոխարեն կստանան 25ԳԲ գերարագ ինտերնետ և կկարողանան ընդմիշտ անվճար օգտվել Kaspersky Anti-Virus ծրագրից: Ինտերնետ Հիմա 9000 սակագնային պլանի ամսավճարը կնվազեցվի  8000 դրամի` իսկ Ինտերնետ Հիմա 20000 սակագնային պլանի բաժանորդները կվճարեն ամսական 15000 դրամ, բացի այդ հնարավորություն կունենան մշտապես անվճար օգտվել Kaspersky Internet Security ծրագրից:

 «Orange-ը, որպես հայկական շարժական ինտերնետի շուկայում առաջատար դիրք ունեցող օպերատոր, արդեն հասցրել է իր բաժանորդներին ուրախացնել` գիշերային ժամերին գերարագ ինտերնետ առաջարկելով անվճար: Այսօր մեր բաժանորդներին ներկայացնում ենք ինտերնետ ծառայությունների էլ ավելի գրավիչ պայմաններ և առավել մատչելի գներ: Ուրախ ենք ներկայացնել մի նորարար մոտեցում ևս` աշխարհում առաջատար հակավիրուսային և ապահով համացանցի լուծումներն առաջարկելով  գերազանց պայմաններով, իսկ մի շարք բաժանորդների համար նույնիսկ անվճար» ,- նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Kaspersky -ն աշխարհում ամենահայտնի հակավիրուսային ծրագրերից մեկն է: Այն ունի շուրջ 300 միլիոն օգտատեր ողջ աշխարհում: Kaspersky Internet Security ծրագիրը ոչ միայն պաշտպանում է համակարգիչը տարբեր տեսակի վնասակար ինտերնետային վիրուսներից, այլ նաև ապահովում ինտերնետից օգտվելու անվտանգ և հուսալի միջավայր: Այն ծնողներին հնարավորություն է տալիս վերահսկել համակարգչի և ինտերնետի օգտագործումը երեխաների կողմից և արգելափակել մուտքը ոչ ցանկալի բովանդակությամբ ինտերնետ կայքեր:

Հիշեցնենք, որ Orange-ն իր ողջ ծածկույթում առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ, իսկ մինչև 42.2 Մբ/վ ներբեռնման արագությունը 315 բնակավայրերում և վերջերս երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների:

Բոլոր ինտերնետ ծառայությունների մանրամասները կարելի է գտնել հետևյալ հղումով. http://www.orangearmenia.am/internet/services/: