Facebook-ը դադարել է փոխել գաղտնիության կարգավորումները օգտագործողի մահից հետո

facebookԵրկար ժամանակ Facebook սոցցանցը քննադատվում էր՝ մահացած օգտագործողների էջերը չջնջելու համար, սակայն սոցցանցը ընդառաջ գնաց բողոքներին և փոխեց այդպիսի օգտագործողների էջերի տիպը՝ դարձնել դրանք մեմորիալ:

Նման էջերը դառնում են ինչ-որ իմաստով ոչ ակտիվ, ծածկագիրն ապաակտիվացվում է, էջում հնարավոր չի լինում որևէ գրառում անել:

Մի քանի օր առաջ սոցցանցը փոփոխություն է մտցրել մեմորիալ էջերի աշխատանքում: Նախկինում օգտագործողի մահվանից հետո նրա էջի գրառումները սկսում էին տեսնել միայն ընկերները, իսկ այսուհետ Facebook-ը չի փոխի գաղտնիության կարգավորումը, այնպես որ եթե օգտագործողը ընտրել էր, որ իր պրոֆիլը տեսնի ցանկացած օգտագործող, այդ կարգավորումն ընդմիշտ կպահպանվի:

Աղբյուրը՝ newsroom.fb.com