Օսկարի աստղային selfie-ը դարձել է Twitter-ի ռեկորդ

Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար Էլեն Դիջեներեսը կինոաստղերի հետ միասին selfie ինքնանկար է կատարել և հրապարակել իր Twitter էջում: Այս լուսանկարը retweet-ների ռեկորդ է սահմանել:

Ընդամենը մեկ ժամվա ընթացքում Էլենի հրապարակած լուսանկարը, որը նրան օգնել է լուսանկարել դերասան Բրեդլի Կուպերը, հավաքել է մոտ 2մլն. ռեթվիթ:

Selfie

Մինչ օրս Twitter-ում ամենահայտնի լուսանկարը եղել էր Բարակ Օբամայի՝ ընտրություններում հաղթելու լուսանկարը, որը հավաքել էր մոտ 780 000 ռեթվիթ:

Օսկարյան ռեկորդային այս լուսանկարում են Բրեդ Պիտը, Ջուլիա Ռոբերտսը, Ջուդ Լոն, Կեվին Սպեյսին, Չենինգ Տատումը, Անջելինա Ջոլին և այլ աստղեր:

Նշենք, որ Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը կայացավ Մարտի 2ի երեկոյան Լոս Անջելեսում (ԱՄՆ):