Ուշադիր նայեք օրացույցին և համոզվեք, որ ապրիլի 1-ը չէ: Պատկերացնու՞մ եք, սարքը, որի մասին մենք առաջին անգամ իմացել ենք «Ետ դեպի ապագա 2» ֆիլմից իրականություն է դարձել: Թռչող սքեյթբորդը կամ այլ կերպ ասաց հովերբորդը ոչ միայն նախագծվել է, այլև փորձարկվել է: Այն փորձարկել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք է երաժիշտ Մոբին, պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Թոնի Հոուկը, դերասան Բիլին Զեյնը և այլք:
Բոլորին անհայտ HUVr ընկերությունը մշակել է աշխարհում առաձին հովերբորդը և որպես ապացույց ցուցադրում է երկու տեսանյութ, որտեղ կարող եք տեսնել հովերբորդը փորձարկման մեջ: Հետաքրքիր է, իրակա՞ն է, թե ոչ: Ցավոք, մեզ բոլորիս կրկին խաբել են, սա 2014-ն է, ի՞նչ հակագրավիտացիայի մասին է խոսքը 🙁