Աշխարհում կա բջջային կապի 6.78 միլիարդ բաժանորդ

attractive-woman-talking-on-phoneԱմբողջ աշխարհում բջջային կապի բաժանորդների թիվը 2013թ. տարեվերջում կազմել է 6.78 միլիարդ մարդ՝ աճելով մեկ տարում 6.25%-ով: Այս մասին վկայում են Բջջային կապի սարքավորումներ արտադրողների համաշխարհային ասոցիացիայի տվյալները  (GSA):

3G օգտագործողն բաժանորդների թիվը անցած տարի աճել է 279միլիոնով և հասել է 1.47միլիարդի:

Իսկ 4-րդ սերնդի LTE 4G օգտագործողների թիվը աճել է 125մլն.-ով՝ հասնելով 200.1միլիոնի: GSA նախագահի խոսքով, 2013-ին LTE ցանցին միացողների թիվը աճել է 166%-ով:

GSA-ի տվյալներով աշխարհի 274 բջջային օպերատոր արդեն գործարկել է 4G ցանց 101 երկրներում և ավելի քան 350 ցանց գործարկվելու է միայն 2014-ին: