Samsung-ը ներկայացրել է աքսեսուարներ կույրերի համար

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Core Advance սմարթֆոնի համար նախատեսված աքսեսուրաների շարք: Վերջիններս բավական օգտակար են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Galaxy Core Advance

Ultrasonic Cover պատյանը հնարավորություն է տալիս թույլ տեսողություն ունեցող օգտագործողին հայտնաբերել բոլոր խոչընդոտները` անծանոթ վայրով քայլելիս: Անհրաժեշտ է պահել պատյնաով սմարթֆոնը Ձեր դիմացը: Ultrasonic Cover -ը ձայնային ազդանշանով կամ վիբրացիայով զգուշացնում է խոչընդոտի մասին երկու մետր հեռավորության վրա:

Ultrasonic Cover

Հենակ-երեքոտնուկ Optical Scan Stand-ը ապահովում է տպագրման ենթակա նյութերի սկանավորումը, պատկերների վրա գրված տեքստերի ճանաչումը, ինչպես նաև դրանց ձայնային ընթերցումը: Այս ֆունկցիան ավտոմատ միանում է, երբ պատկերը կամ տեքսը դրվում է Optical Scan Stand-ի վրա գտնվող սմարթֆոնի խցիկի դիմացը:

Optical Scan Stand

Մեկ այլ աքսեսուր է NFC Voice Label-ը, որը հնարավորություն է տալիս տարբերել օբյեկտները, ձայնագրել դրանց բնութագիրը և թողել ձայնային հիշեցում այս կամ այն կենցաղային սարքի ֆունկցիաների մասին:

Voice Label
Հիշենք, որ Samsung Galaxy Core Advance-ը ցուցադրվել է 2013թ. դեկտեմբերին: Այն ունի 4.7դյույմ էկրան՝  800 х 480 պիքսել թույլատրությամբ, երկմիջուկ 1,2ԳԳց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, 2000մԱ/Ժ մարտկոց և հագեցած է NFC տեխնոլոգիայով:

Աղբյուրը՝ samsung.com