YouTube վիդեոպորտալը պատրաստում է իր կայքի մանկական տարբերակը՝ նախատեսված 10 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար:
Ընկերությունը սկսել է համագործակցել երեխաների համար բովանդակություն արտադրողների հետ, հաղորդում է The Information-ը՝ հղելով իր անանուն աղբյուրներին:
Նախագծի նպատակն է՝ ստեղծել կայք, որին կվստահեն ծնողները՝ երեխաների համար անվտանգ բովանդակության տեսանկյունից:
YouTube-ի «մանկական» տարբերակը չի պարունակելու մեկնաբանություններ կամ վիդեոնյութեր, որոնք կպարունակեն ոչ գրագետ լեքսիկոն:
Միևնույն ժամանակ, այս նախագիծը դեռևս հեռու է վաղ գործարկումից: Այն գտնվում է դեռևս քննարկման փուլում:
Աղբյուրը՝ Theinformation.com