Facebook սոցցանցը թողարկել է իր iOS բջջային հավելվածի նոր 8.0 թարմացումը: Չնայած այն չի համալրվել շատ աչքի ընկնող նորույթներով, սակայն դրանցից որոշներն արժե նշել:
Առաջին հերթին փոփոխության են ենթարկվել ֆոտոալբոմները: Օգտագործողներն ավելի հեշտ կերպով կարող են դիտել և ընտրել լսարան ֆոտոալբոմների համար:
Բացի դրանից, iPad տարբերակում կատարվել է ինտերֆեյսի օպտիմիզացիա, որով ավելի հեշտ և հարմար է դարձել հավելվածից օգտվելը:
Փոփոխությունների ցուցակում տեղ է գտել մի կետ, որը ամենից սպասվածն էր և կարևորը: Սոցցանցը նշում է, որ իր iOS տարբերակն այսուհետ կաշխատի ավելի արագ և ավելի անվտանգ:
Facebook 8.0 տարբերակը հասանելի է App Store-ում: Այն կարելի է հանգիստ թարմացնել անվճար:
Աղբյուրը՝ newsroom.fb.com