Facebook-ը գնել է Oculus Rift վիրտուալ իրականության ակնոց նախագծող ընկերությունը

Facebook սոցիալական ցանցը հայտնել է վիրտուալ իրականության ակնոց նախագծող Oculus Rift ընկերության ձեռքբերման մասին: Այս մասին գրում է սոցցանցի պաշտոնական բլոգը:

Oculus'

Գործարքի արժեքն է 2 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 400մլն.-ը վճարվելու է դրամի տեսքով, իսկ մնացյալ գումարը սոցցանցի արժեթղթերի տեսքով:

Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ մոտակա ապագայում Facebook-ը չի խառնվի Oculus Rift-ի նախագծողների աշխատանքներին, այլ հակառակը՝ կօգնի առաջախաղացնել Oculus Rift-ի խաղային ուղղվածությունը:

Բացի դրանից, ավելու ուշ, Ցուկերբերգը հայտնում է, որ Facebook-ը կսկսի начнёт վիրտուալ իրականության ակնոցի օգտագործման նոր եղանակի զարգացում:

«Պատկերացրեք, որ նման սարքով, դուք կարող եք վայելել խաղը, սովորել ուսանողների և դասախոսների հետ ամբողջ աշխարհում կամ բժշկի խորհրդատվության մասնակցել դեմ առ դեմ վիրտուալ իրականությամբ»,- նշել է նա:

Նշենք, որ Oculus Rift-ը նախագծվում է 2012-ից: Կա արդեն թողարկված սարքի 2-րդ սերունդը: Առայժմ վիրտուալ իրականության ակնոցը վաճառքի է հանված սահմանափակ քանակությամբ ընկերության կայքում: Oculus Rift-ը ֆոնդերի հայթայթման Kickstarter կայքի պատմության մեջ ամենահաջողված նախագիծն է երբևէ: Այն հավաքել է 2.4մլն. դոլար:

Աղբյուրը՝ newsroom.fb.com