Google Play Music-ից հնարավոր է դարձել երգեր ներբեռնել

Google Play Music ծառայության վեբ տարբերակը համալրվել է աուդիոֆայլերի՝ բրաուզեր ներբեռնման հնարավորությամբ: Այս ֆունկցիան կարելի է ակտիվացնել կարգավորումների «Լաբորատորիա» բաժնում:

Google Play Music

Նշենք, որ ծառայությունում երաժշտություն հնարավոր էր ավելացնել և նախկինում՝ Google Drive-ի միջոցով: Google Play Music-ում հայտնվել է նաև մինի-փլեյեր՝ փլեյլիստի ղեկավարման հնարավորությամբ: Բոլոր այս նորարարությունները փորձարկման փուլում են և նախատեսված են միայն  Chrome բրաուզերի համար:

Google Play Music 1