Հայաստանում մեկնարկում է MNP ծառայությունը. «ԱրմենՏել»–ն ընդգծում է իր առավելությունները

Beeline«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) լիովին պատրաստ է Հայաստանում MNP (Շարժական կապի համարների տեղափոխելիության)  ծառայության մեկնարկին և հրավիրում է հաճախորդներին դառնալ Beeline բաժանորդներ։

2014թ–ի ապրիլի 1-ից սկսած, պահպանելով բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ և լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաև նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը։

Դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաև  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երևանում 25 վաճառքի և սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ և 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։ «ԱրմենՏել»–ի բաժանորդ դառնալու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.beeline.am կայք։

«Պարզ, հարմար, Քեզ համար դա մեր կարգախոսն է, որը արտացոլում է մեր վերաբերմունքը բաժանորդների հանդեպ։ Մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների և ծառայությունների մատուցման ժամանակ։ Մենք հրավիրում ենք հաճախորդներին գնահատել ընկերության նոր մոտեցումը և օգտվել  Հայաստանի առաջին և խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի բոլոր առավելություններից»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձևերին և ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։ Տեղեկատվություն կարող եք  ստանալ հետևելով այս հղմանը՝ http://mobile.beeline.am/ru/mnp.wbp?part=1#c.