Facebook-ի լաբորատորիան կստեղծի ինտերնետ ցրող ռոբոտներ

Facebook սոցցանցը ստեղծում է Connectivity Lab լաբորատորիան, որի աշխատակիցները մշակելու են ավիացիոն և հաղորդակցման նոր տեխնոլոգիաներ, որոնց միջոցով Երկիր մոլորակի այն վայրերը, որտեղ դեռ ինտերնետ չկա, կապահովվեն կապով: Այս մասին հայտարարել է սոցցանցի մամուլի ծառայությունը:

titan

Նշենք, որ Facebook-ը Internet.org նախագծի շատ ակտիվ մասնակից է. նախագծի նպատակն է աշխարհի բոլոր վայրերում ապահովել անվճար կամ շատ մատչելի ինտերնետ կապ: Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Facebook-ը բանակցություններ է վարում Titan Aerospace ընկերությունը ձեռք բերելու ուղղությամբ, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ: Փորձագետները նշում են, որ Titan Aerospace-ի սարքերը կարող են ինտերնետ ապահով դժվար հասանելի վայրերում և առաջին հերթին Աֆրիկայում:

«Facebook Connectivity Lab-ը կթողարկի անօդաչու թռչող սարքեր, մթնոլորտային արբանյակներ, որպեսզի ապահովի ինտերնետ կապ բոլոր վայրերում: Մեր թիմակիցներն են տիեզերական և հաղորդակցական տեխնոլոգիաների լավագույն մասնագետները, այդ թվում՝ Nasa-ի աշխատակիցները», — իր էջում նշել է սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Աղբյուրը՝ Mashable