Yahoo-ն կգործարկի YouTube-ի սեփական մրցակցին

yahoo-billboardՄոտակա ամիսների ընթացքում ինտերնետ ընկերություն Yahoo-ն կգործարկի սեփական վիդեոծառայությունը: Վերջինիս առաջխաղացման համար ընկերությունն օգտագործում է խորամանկ ռազմավարություն: Ինչպես հաղորդում է Engadget տեխնոբլոգը, Yahoo-ն իր կողմն է ներքաշում YouTube-ում ճանաչված աստղերին:

Engadget-ը գրում է, որ Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերն առաջարկում է մեծ գումարներ վիրուսային վիդեոնյութեր ստեղծողներին: Հնարավոր է՝ խոսքը գնում է գովազդի ցուցադրման համար ավելի բարձր գների մաիսն, ինչի հաշվին վերջիններս ավելի շատ գումար կարող են աշխատել, քան YouTube-ում: Բացի դրանից, Yahoo-ն ցուցադրելու է վիդեոնյութեր իր գլխավոր էջում:

Հայտնի է նաև, որ նոր վիդեոծառայությունը տարբերվելու է YouTube-ից: Այստեղ բոլորի համար բաց չէ լինելու վիդեոներ վերբեռնելու հնարավորությունը: Նոր վիդեոպորտալից ի սկզբանե կկարողնան օգտվել ճանաչված վիրուսային վիդեոբովանդակություն ստեղծողները: Եվ միայն վիդեոնյութերի խմբագրման և կառավարման սեփական համակարգի նախագծման կամ Vimeo տեսապորտալը գնելու դեպքում Yahoo-ն այն հասանելի կդարձնի բոլորի համար: Վիդեոհարթակի առաջին բջջային տարբերակը կներկայացվի iOS օգտագործողների համար:

Աղբյուրը՝ Engadget.com