BlackBerry-ին հաջողվեց արգելել iPhone-ի QWERTY-պատյանների վաճառքը

Typo կոչվող պատյանը, որը թույլ է տալիս iPhone-ին ավելացնել QWERTY-ստեղնաշար, այդքան էլ հաջող չէ, սակայն $100 վճարելով՝ iPhone օգտագործողները, ովքեր նախկինում օգտվում էին Blackberry հեռախոսներից, կարողանում են օգտվել ֆիզիկական ստեղնաշարից:

typo

Սակայն դատարանի որոշմամբ արգելվել է Typo Products ընկերության պատյանների վաճառքը, իսկ արգելքի հիմք է դարձել կանադական BlackBerry ընկերության դիմումը, ըստ որի՝ Typo-ն խախտում է Blackberry-ի արտոնագրային իրավունքները:

Typo-ն դժգոհ է այս որոշմամբ, սակայն պատրաստվում է հետագայում էլ զբաղվել նորարարական լուծումներ ստեղծելով, իսկ Blackberry-ի ներկայացուցիչները նշում են, որ ընկերությունը թույլ չի տա, որպեսզի իր հայտնի դիզայնն առանց թույլատվության օգտագործվի այլ ընկերությունների կողմից:

typo2

Աղբյուրը՝ theverge.com