MNP-ի միջոցով Beeline բաժանորդ դարձած առաջին հաճախորդը ստացավ iPhone 5S

beeline main«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը iPhone 5S սմարթֆոն նվիրեց առաջին հաճախորդին, ով Beeline բաժանորդ  դարձավ MNP ծառայության միջոցով։ 

Բալահովիտ համայնքի բնակիչ Զորիկ Սողոմոնյանն, ով 2014թ–ի ապրիլի 1-ին դիմել էր Աբովյան քաղաքում գտնվող Beeline գրասենյակ, երկու բջջային հեռախոսահամարները Beeline ցանց տեղափոխելու խնդրանքով, դարձավ սմարթֆոնի երջանիկ սեփականատերը։ MNP ծառայության միջոցով Beeline բաժանորդ դարձած առաջին հաճախորդին «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրենն անձամբ զանգահարել և հրավիրել է գրասենյակ՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և Beeline ծառայություններն ընտրելու համար։

Ընդհանուր առմամբ MNP ծառայության գործարկման առաջին օրը «ԱրմենՏել» ընկերություն ստացել է Beeline ցանց տեղափոխվելու 66 հայտ։

Նշենք, որ այն բաժանորդներն, ովքեր անցում կկատարեն Beeline ցանց մինչև ապրիլի 30-ը, յուրաքանչյուր ամիս՝ երեք ամսվա ընթացքում, կստանան բոնուս 70 րոպե անվճար զանգեր կատարելու իրավունք դեպի բոլոր ՀՀ բջջային ցանցեր։

«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձևերին և ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները:

Նշենք, որ MNP ծառայության միջոցով՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ և լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։